Հռոմի նախկին՝ Բենեդիկտոս պապը այցելել է Վատիկան` հանդիպելու Ֆրանցիսկոս պապի հետ` հայտնում է Reuters-ը` ընդգծելով, որ նախկին և ներկա քահանայապետերի հանդիպումը կայացել է Ֆրանցիսկոսի հայտարարությունից երկու օր անց, որով նա հերքել էր Վատիկանում Բենեդիկտոսի ազդեցության պահպանումը: 89-ամյա գերմանացի Բենեդիկտոսն առանց ձեռնափայտի է եկել Վատիկանում կազմակերպված ընդունելությանը` նշելու քահանայության կարգման իր 65-ամյա հոբելյանը:
Բենեդիկտոսն իտալերենով շնորհակալական խոսք է ուղղել Ֆրանցիսկոս պապին և ներկա գտնվող կարդինալների խմբին: 2013-ին նա դարձավ առաջին պապը վերջին 600 տարում, որ հրաժարական է ներկայացրել՝ պատճառաբանելով առողջական վիճակը: